Լեհաստանի արտգործնախարար Վիտոլդ Վաշիկովսկին The New York Times-ում հրապարակած հոդվածում ԱՄՆ-ին խնդրել է աջակցել երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության ընդլայնմանը:

Վաշիկովսկին մասնավորապես հիշեցրել է, որ լեհ զինծառայողները մասնակցել են Աֆղանստանում եւ Իրաքում ԱՄՆ ռամական արշավներին, եւ նշել է, որ Լեհաստանը Վաշինգթոնին համարում է ոչ միայն ռազմավարական գործընկեր, այլ նաեւ մտերիմ ընկեր եւ ընդհանուր պատմություն ու արժեքներ ունեցող դաշնակից:

Նա նաեւ նշել է, որ ամերիկյան կողմը պետք է հասկանա ԵՄ ռեցեսիայի հետեւանքով ի հայտ եկած խնդիրների եւ իր շեմին ընթացող պատերազմի լրջությունը, փոխանցում է Gazeta-ն: