Արգենտինայի նախկին վարչապետ Անիբալ Ֆերնանդեսին իշխանության չարաշահման եւ մեքենայությունների սխեմային մասնակցություն ունենալու մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով երկրի դաշնային դատարանը:

Քննիչները վստահ են, որ Ֆերնանդեսը անապահով ընտանիքների համար մանկական սնունդ մատակարարելու վերաբերյալ պետական պայմանագրեր կնքելիս օգտագործել է իր ազդեցությունը շահադիտական նպատակներով: Ըստ մեղադրողների, պատվերներն ստացել են այն ընկերությունները, որոնք այդպիսի արտադրանք չեն արտադրել եւ առաջարկել են ավելի բարձր գին:

Նմանատիպ մեղադրանք է առաջադրվել նաեւ Տուկուման նահանգի ղեկավար Պուան Լուիս Մանսուրին, որը 2009-2015 թվականներին զբաղեցրել է առողջապահության նախարարի պաշտոնը եւ նրան փոխարինող Դանիել Գուստավո Գոլյանին: