ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վստահություն է հայտնել, որ միլիարդատեր Դոնալդ Թրամփը չպետք է հաղթի առաջիկա նախագահական ընտրություններում, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով CNN-ը:

«Ես շարունակում եմ հավատալ, որ պարոն Թրամփը չի դառնա նախագահ: Պատճառն այն է, որ ես իսկապես հավատում եմ ամերիկացի ժողովրդին»,- նշել է Օբաման՝ հավելելով, որ մարդիկ գիտակցում են, որ երկրի նախագահի պաշտոնը` լուրջ աշխատանք է:

«Դա թոք-շոուի կամ իրապատում-շոուի հաղորդավարի աշխատանք չէ, դա առաջխաղացում չէ, մարքեթինք չէ: Դա ծանր է»,- ամփոփել է Օբաման:

ԱՄՆ նախագահը հավելել է, որ պարբերաբար անհանգստություն է պատճառում ոչ միայն Թրամփի, այլեւ Հանրապետական կուսակցությունից այլ թեկնածուների  հռետորաբանությունը:

«Նա կարող է բարձրացնել հակամուսուլմանական տրամադրությունների խաղադրույքները, սակայն եթե դուք լսեք այլ թեկնածուների խոսքը, ապա նրանք նույնպես անհանգստություն են առաջացնում»,- կարծիք է հայտնել Օբաման: