ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտնել է, որ իր եւ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի միջեւ «մրցակցություն չկա»: Այդ մասին նա ասել է` մեկնաբանելով Սիրիայի իրավիճակը, տեղեկացնում է Deutsche Welle-ն:

Միաժամանակ, Օբամայի խոսքով, Սիրիայում Ռուսաստանի ԵՏՈՒ-ի գործողությունները  ցույց են տալիս Դամասկոսում կառավարության թուլությունը: ԱՄՆ-ի նախագահի կարծիքով, Պուտինը «սխալ ձիու վրա է խաղադրույք կատարել»:

Օբաման նաեւ նշել է, որ Ռուսաստանին ձեռնտու չէ Սիրիայում երկար մնալը, որովհետեւ դա «շատ թանկ կնստի», իսկ հաշվի առնելով «ռուսական տնտեսության վիճակը, Ռուսաստանի համար դա ակնհայտորեն ամենալավ գաղափարը չէ»: