Իտալիան չի դիտարկում Սիրիայում ցամաքային գործողություններին մասնակցելու հնարավորությունը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանում Իտալիայի դեսպան Չեզարե Մարիա Ռագալյինին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Իտալիան անվտանգության ապահովման տարբեր գործողություններին մասնակցելու առումով միջազգային ասպարեզում երկրորդ պետությունն է։ Ինչպես ՄԱԿ-ի, այնպես էլ ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի ուղղություններով։ Այսպիսով՝ կարող ենք ասել, որ Իտալիան բավական ակտիվ մասնակցում է դրան ե՛ւ նյութական, ե՛ւ մարդկային ռեսուրսներով։ Այս հանգամանքը միշտ պետք է նկատի ունենալ, երբ խոսքը լրացուցիչ պարտավորությունների մասին է լինում։ Ինչ վերաբերում է Սիրիայում ցամաքային գործողությունների հնարավորությանը, ապա այդ հարցը Իտալիայի օրակարգում դրված չէ»,- ասել է դեսպանը։