Հայաստանը կորցրել է ե՛ւ ռուսական, ե՛ւ եվրոպական շուկան։ Այս մասին փետրվարի 17-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է տնտեսական գիտությունների թեկնածու Վիլեն Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ ճգնաժամային երեւույթների նկատմամբ ավելի կայուն են եղել ասիական երկրները։ Իսկ կանխատեսումներ անել այն մասին, թե որքանով է կայունանալու ռուբլու փոխարժեքը, դժվար է, քանի որ ամեն ինչ կախված է նավթի գներից։ «Քանի դեռ համաձայնություն չկա, շատ դժվար է ռուբլու կայունացում ակնկալել։ Իսկ դա Ռուսաստանում նոր դժվարություններ կառաջացնի՝ Հայաստան մասնավոր տրանսֆերտների համար դրանից բխող հետեւանքներով»,- հավելել է Խաչատրյանը։

Նշենք, որ ՀՀ ԿԲ տվյալներով՝ 2015թ. դեկտեմբերին Ռուսաստանին Հայաստան մասնավոր փոխանցումները կազմել են 39 մլն 360 հազար դոլար, ինչը կրկնակի պակաս է 2014թ. համեմատ։