Կանադայի զինված ուժերը դադարեցրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերի վրա օդային հարվածները Սիրիայի ու Իրաքի տարածքում, հայտնում է Gazeta–ն՝ վկայակոչելով The Province–ը:

«Կանադայի կառավարության հրահանգի համաձայն՝ Կանադայի պաշտպանության նախարարը փետրվարի 15-ին ՌՕՈւ-երին կարգադրել է դադարեցնել օդային հարվածները՝ Իրաքում ու Սիրայում ռազմական գործողության շրջանակում»,- ասել է Կանադայի զինված ուժերի ներկայացուցիչը:

Նրա խոսքով, օդանավերը, որոնք մասնակցել են օդային հարվածներին, առաջիկա մի քանի շաբաթներին փուլ առ փուլ կլքեն տարածաշրջանը: