Moody's միջազգային վարկանիշային գործակալությունը վատթարացրել է Ռուսաստանի ՀՆԱ-ի անկման իր կանխատեսումը, ըստ որի 2016 թվականին Ռուսաստանի ՀՆԱ-ն կնվազի 2,5 տոկոսով, նախորդ 1 տոկոսի փոխարեն: Այս մասին նշված է Moody's Investors Service-ի վերլուծական գրության մեջ:

Գործակալության փորձագետների կարծիքի վրա ազդել է նավթի գների նվազումը, ինչպես նաեւ ՌԴ կառավարության կողմից խիստ ֆիսկալ քաղաքականության կիրառումը, որի նպատակը պետական պարտքի աճի զսպումն է: