Հյուսիսային Օսիայի գիտական ընկերակցության ներկայացուցիչները Աբխազիայի, Ադրբեջանի, Հայաստանի եւ Ղրղըզստանի լեռնային տարածքների կայուն զարգացման ուղղությամբ համագործակցելու մասին համաձայնագիր են ստորագրել: Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս»-ը, համաձայնագիրը ստորագրվել է Վլադիկավկազում անցկացվող միջազգային խորհրդաժողովի շրջանակներում, որի նպատակը լեռնային շրջանների գիտական կենտրոնների միջեւ համագործակցության սերտացումն ու խորացումն է: