Միջազգային վարկանիշային Standard & Poor's (S&P) գործակալությունն իջեցրել է մի շարք նավթ արդյունահանող երկրների վարկանիշները` իր դիտարկումներում նշելով, որ նավթի գների անկումն ավելի լուրջ էր, քան գործակալության վերլուծաբաններն ավելի վաղ ակնկալում էին:
Արդյունքում վարկանիշային գործակալությունը վերանայել է Սաուդյան Արաբիայի ինքնիշխան վարկանիշը` այն երկու աստիճան ցած իջեցնելով մինչեւ А-, Օմանինը` մինչեւ ВВВ-, Բահրեյնինը` մինչեւ ВВ: Երեք երկրի վարկանիշներին «կայուն» կանխատեսումն է տրվել, տեղեկացնում է Gazeta-ն:
Բրազիլիայի վարկանիշն իջեցվել է մինչեւ ВВ` բացասական կանխատեսմամբ: Մնացած բոլոր վարկանիշների կանխատեսումը «բացասական է»:
Ներդրումային մակարդակի մինչեւ վերջին աստիճան է իջեցվել Ղազախստանի վարկանիշը` ВВВ-ից հասնելով ВВВ- աստիճանի: Վարկանիշի կանխատեսումը «բացասական» է:




























