Պակիստանի հյուսիս-արեւմուտքում, Աֆղանական սահմանի մոտ, պակիստանյան թալիբների երկու գրոհի հետեւանքով առնվազն ինը ոստիկան է զոհվել, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը ` վկայակոչելով AFP գործակալությանը:
Գործակալության տվյալներով, զինված մարդկանց խումբը պակիստանյան Ցեղերի գոտում գտնվող Մոհմանդի շրջանում հարձակվել է ոստիկանական անցակետի վրա` սպանելով յոթ ոստիկանի:
Գրեթե միաժամանակ մեկ այլ զինված խումբ հարձակվել է արեւային մարտկոցներով աշխատող ջրապոմպային կայանի վրա: Հարձակման հետեւանքով երկու ոստիկան է զոհվել:
«Գիշեր էր, ոստիկաններին անակնկալի բերեցին: Հարձակումն անակնկալ էր, նրանց սպանեցին` դիմադրելու հնարավորություն չտալով», - տեղի իշխանությունների հայտարարությունն է մեկնաբանում գործակալությունը:
Հարձակման համար պատասխանատվությունը ստանձնել է ահաբեկչական «Թեհրիք-ի-թալիբան Պակիստան»-ը, նշում է գործակալությունը:





























