Ճապոնացի պատգամավոր Կաձույա Մարույաման, ով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի «ստրկական արյան» մասին բառերի հեղինակն է, հրաժարական է տվել, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Գործակալության տեղեկություններով՝ քաղաքական գործչի հրաժարականի անմիջական առիթը Դեմոկրատական կուսակցության ղեկավարած ընդդիմության պահանջն է եղել։ Կուսակցությունը խորհրդարանում համապատասխան բանաձեւ է ներկայացրել, որում ասվում է, որ քաղաքական գործչի հայտարարությունն անընդունելի է, քանի որ վնասում է Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի հարաբերություններին եւ հարվածի տակ է դնում մարդու հիմնարար իրավունքները։ Բացի այդ, ընդդիմության կարծիքով այդ բառերը սասանում են քաղաքականության նկատմամաբ քաղաքացիների ունեցած վստահությունը։





























