ԱՄՆ-ն զրահամեքենաները, հրետանին ու լոգիստիկայի միջոցները տեղափոխել են կենտրոնական Նորվեգիայի գաղտնի քարանձավներ: Այս մասին հայտնում է CNN–ը՝ վկայակոչելով գնդապետ Ուիլյամ Բենթլիին:
Սպառազինումը գտնում է այն քարանձավներում, որտեղ 1980-ականներին պահվում էր ամերիկյան տեխնիկան: 1990- ականներին՝ սառը պատերազմի ավարտից հետո, ԱՄՆ-ն հրաժարվել է օգտագործել այս քարանձավները ու դրանց պահպանման ծախսերը սկսել է հոգալ Նորվեգիայի կառավարությունը, հայտնում է Lenta–ն:
Այդ քարանձավները կենտրոնական Նորվեգիայի ամբողջ տարածքում են ու ունեն կլիմատ-կոնտրոլ: Յուրաքանչյուր քարանձավ սպասարկում է մոտավորապես 100 նորվեգացի ու ամերիկացի զինծառայող, ընդ որում այնտեղ կարող է տեղավորվել մինչեւ 15 հազար ծովային հետեւակային:
Ինչպես նշել է Բենթլին, Ռուսաստանի սահմանի մոտ սպառազինման տեղակայումը թույլ կտա ամերիկացի զինվորականներին բարձրացնել օպերատիվ պատրաստվածությունը ու կրճատել արձագանքման ժամանակը՝ ճգնաժամի դեպքում:
Քարանձավներում թաքցված 6.5 հազար միավոր տեխնիկան ծրագրում են գործածել փետրվարի վերջին ծրագրված զորավարժություններում, որոնց մասնակցելու են 16 հազար զինծառայողներ՝ ՆԱՏՕ-ի 12 անդամ եւ գործընկեր երկրներից:





























