Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների լարվածությունն են քննարկել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ու Շվեյցարիայի արտգործնախարար Քալմի Ռեյը:

Ինչպես այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին, Մերձավորարեւելյան շրջագայությունից վերադառնալուց առաջ Հիլարի Քլինթոնը Քալմի Ռեյի հետ մի շարք հարցեր է քննարկել:

Մասնավորապես նա շնորհակալություն է հայտնել Շվեյցարիային` Իրանում բանտարկված Սառա Շուրդի ազատ արձակման գործում ներդրած ջանքերի համար, քննարկել մյուս երկու ամերիկացիների ազատ արձակման հարցը:

Քլինթոնն ու Ռեյը քննարկել են նաեւ «լարվածությունը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ», ասել է Քրոուլին՝ չմանրամասնելով զրույցը: