Հնդկաստանում ցանցին են միացրել «Կուդանկուլամ» ԱԷԿ-ի առաջին բլոկը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Հնդկաստանի ատոմային ոլորտում իր աղբյուրները։

«Այսօր՝ ժամը 8։15-ին «Կուդանկուլամի» առաջին  բլոկը միացրել են ցանցին։ Հիմա կայանն աշխատում է 300 ՄՎտ հզորությամբ։ Այն աստիճանաբար աճելու է»,- ասել է աղբյուրը։