Mastercard վճարային համակարգը կգործարկի վճարների հաստատման համար անձի ու մատնահետքի նույնականացման համակարգը, գրում է Financial Times թերթը:
Վճարային համակարգի օգտատերերը կկարողանան սելֆի անել կամ մատնահետքերը սկանավորել՝ իրենց անձը ու վճարի կատարումը հաստատելու համար: Նորամուծության շնորհիվ հնարավոր կլինի հրաժարվել գաղտնաբառերի ու փինկոդերի գործածումից:
Վճարման նման ձեւն արդեն փորձարկվել է ԱՄՆ-ում ու Նիդեռլանդներում: Թերթի տվյալներով, համակարգը կսկսի աշխատել ամռանը ու կընդգրկի 14 երկրներ, սակայն առայժմ չեն հայտնում, թե հատկապես ո՛ր երկրները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:




























