Լիբիայի գլխավոր նավթային ընկերության` National Oil Corporation-ի ղեկավար Մուստաֆա Սանալլը զգուշացրել է ԻՊ ահաբեկչական խմբավորման գրոհայինների կողմից երկրում նավթի արդյունահանման, պահպանման եւ տեղափոխման օբյեկտների ուղղությամբ նոր գրոհների սպառնալիքի մասին, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով «Ռոյթրզին»:   

National Oil Corporation-ի ղեկավարի խոսքով, նոր գրոհների հավանականությունը բարձր է, քան դեռ չի հաստատվել ազգային միասնության կառավարության կազմը: 

Սանալլան հաղորդել է նաեւ, որ անցյալ շաբաթ ենթադրաբար ԻՊ գրոհայինները հարձակում են իրականացրել Ֆիդա նավթային հանքավայրի վրա, որն իրար է միացնում Էս-Սիդր եւ Ռաս-Լանուֆ արտահանման տերմինալները: Գրոհայինները նավթի մի պահեստարան են այրել, մեկն ուրիշին էլ վնաս են հասցրել:  

Նավթային ընկերության ղեկավարի խոսքով, այս պահին Լիբիայում նավթի արտադրության ընդհանուր մակարդակն օրական մոտ  360 հազար- 370 հազար բարել է կազմում, մինչդեռ մինչեւ Լիբիայի առաջնորդ Մուամար Կադաֆիի տապալումը, երկրում օրական   1,6 մլն բարել նավթ էր արտադրվում:   

Հունվարին բախում է տեղի ունեցել ԻՊ-ի գրոհայինների եւ Էս-Սիդրի տերմինալներից մեկի պահակների միջեւ: Խմբավորման գրոհայիններն անցյալ տարվա հոկտեմբերին փորձեցին գրոհել նաեւ Էս-Սիդրը: Հարձակվողներն ինքնաձիգ զենք են կիրառել եւ փորձել են պայթեցնել ականապատ մեքենան: Բախման հետեւանքով   պահակախմբի մարտիկներից մեկը զոհվել է,  երկուսը վիրավորվել են: Չորս հարձակվող գրոհային ոչնչացվել է: