Բելառուսում պետական ունեցվածքի անհիմն սեփականաշնորհում չի լինի։ Այս մասին հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Անհիմն սեփականաշնորհման եւ անգամ պետական ունեցվածքի սեփականաշնորհման համակարգի փոփոխությունների մասին կառավարության առաջարկները չեն կարող ընդունվել»,- մեջբերում է նախագահի խոսքը Բելտա պետական գործակալությունը։

Նա ընդգծել է, որ երկրում սեփականաշնորհման հստակ համակարգ է կառուցված. ներդրողը, որն ուզում է գնել ձեռնարկությունը, պետք է ստանա աշխատանքային կոլեկտիվի հավանությունը, հետո առաջարկը ուսումնասիրվում է տեղական իշխանությունների, կառավարության եւ վերջապես նախագահի մակարդակով։ Այդ համակարգը կարող է շատ բյուրոկրատացված թվալ, սակայն թափանցիկ է եւ հստակ։

Լուկաշենկոն հիշեցրել է, որ ցանկացած ձեռնարկություն կարող է սեփականաշնորհվել ներդրողի կողմից որոշակի պայմաններ, մասնավորապես աշխատակիցների իրավունքների պահպանման դեպքում։