Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն խոստացել է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի արագացնի երկրի շարժումը դեպի Եվրոպական միություն, հայտնում է «112 Ուկրաինան»:
«Հիմա, ես ձեզ վստահեցնում եմ, մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի վերափոխենք իշխանություններն ու արագացնենք մեր առաջխաղացումը դեպի Եվրոպական միություն»,- ասել է նա Վինիցայում՝ պարեկային ոստիկանության երդմնակալության արարողության ժամանակ:





























