Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Կրեմլի քարոզչամեքենային մեղադրել է Կիեւի «Մայդան Նեզալեժնոստի»-ում բողոքի ակցիա կազմակերպելու մեջ։

«Կրեմլի քարոզչամեքենան շատ էր ուզում, որ այդ օրը բոլորովին այլ կերպ ընթանար։ Հենց այդ պատճառով նրանք նախապես պատրաստել էին «Մայդան 3։0» կամ «Երրորդ Մայդան» կարգախոսները։ Բայց նրանց այդ սադրանքը չհաջողվեց»,- ասել է նա։

Պորոշենկոն նշել է, որ ուկրաինացիների վարքն ապացուցում է, որ Մայդանը եւ «արժանապատվության հեղափոխությունը» արվել են մարդկանց կողմից, որոնք ուզում են, որ Ուկրաինան բարեփոխվի եւ շարժվի դեպի Եվրոպա։