Թունիսի իրավապահ մարմինները 7 մարդու են ձերբակալել, որոնք կրակ են արձակել ազգային գվարդիայի աշխատակիցների ուղղությամբ, հայտնում է Gazeta –ն՝ վկայակոչելով Shems.fm-ը։
Հաղորդվում է, որ ահաբեկչական խմբավորման մեջ 12 մարդ է եղել, որոնցից հինգը կարողացել են փախչել։ Նրանց գտնելու համար Ջենդուբայի շրջանում լրացուցիչ ուժեր են կուտակվել։
Տեղաբնակներին տեղյակ են պահել ահաբեկիչներին որոնելու եւ ձերբակալելու համար ձեռնարկված հատուկ միջոցներ ձեռնարկելու մասին։





























