Բրազիլիայի օրինապահ մարմինների աշխատակիցները երկրի նախագահ Դիլմա Ռուսեֆի եւ նրա նախորդ Լուիս Ինասուա Լուլա դա Սիլվայի նախընտրական արշավների համակարգողի ձերբակալման հրաման են տվել, տեղեկացնում է Gazeta-ն` վկայակոչելով Globo հեռուստաալիքին:
Տվյալ որոշումն ընդունվել է պետական էներգետիկ Petrobras ընկերության կողմից կոռուպցիայի գործի հետաքննության շրջանակում: Նշվում է, որ նա հանդես է եկել նաեւ որպես Վենեսուելայի նախկին առաջնորդ Ուգո Չավեստի օգնականներից մեկը:
Այս պահին ոստիկանությանը չի հաջողվել կասկածյալին ձերբակալել այն պատճառով, որ ներկայումս նա Դոմինիկյան Հանրապետությունում է:





























