Վաղը` սեպտեմբերի 18-ին, ժամը 11.00-ին, Երեւանի Օղակաձեւ զբոսայգում`Վարդան Մամիկոնյանի արձանին հարող տարածքում տեղի կունենա ՀՀ պաշտպանության նախարարության մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտի 2010թ. նորակոչիկ կուրսանտների զինվորական երդման հանդիսավոր արարողությունը:
ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառմանը կմասնակցեն ՀՀ պաշտպանության նախարարը, ԶՈւ բարձրաստիճան սպայակազմը, կուրսանտների ծնողները, հյուրեր:





























