Նավթ արդյունահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԵԿ) առաջարկել է ԱՄՆ-ին միանալ նավթի արդյունահանումը սառեցնելու շուրջ բանակցություններին: Այս մասին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդալլահ Սալեմ էլ-Բադրին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Եսխոսում են ԵՄ-ի, ռուսների, չինացիների հետ: Ես խոսում եմ գրեթե բոլորի հետ՝ բացառությամբ ԱՄՆ-ի: Միակ բանը, որ ուզում եմ՝ երկխոսությունն է»,-ասել է նա:

Ավելի վաղ Միջազգային էներգետիկ գործակալության (IEA) տնօրեն Ֆաթիհ Բիրոլը հայտարարել է, որ ԱՄՆ-ը նավթի արդյունահանման ոլորտում պահպանում է իր առաջատար դիրքերը: «ԱՄՆ-ում նավթի արդյունահանման աճը դանդաղել է օրական 4,1 մլն դոլարով, բայց ԱՄՆ-ը շարունակում է արդյունահանման մեծացման հարցում առաջատար լինել»,-ընդգծել է նա:

Բիրոլը նաեւ կանխատեսում է արել ռուսաստանի մասով: Նրա տվյալներով, առաջիկա 6 ամիսներին ՌԴ-ում սպասվում է նավթի արդյունահանման խոշորագույն նվազումը ՕՊԵԿ-ի կազմում չընդգրկված երկրների շարքում: «Դա պայմանավորված է ռուբլու արժեզրկմամբ եւ պատժամիջոցների ազդեցությամբ»,-հավելել է IEA-ի տնօրենը: