Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի գները նվազում են:

Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI  տեսակի նավթի մարտյան ֆյուչերսների արժեքը նվազել է 1,35 տոկոսով՝ հասնելով 32,94 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, հաղորդում է Gazeta-ն:

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի մարտյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,44 տոկոսով՝ հասնելով 34,25 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: