Դանիայի միգրացիայի եւ բնակության հարցերով նախարարությունը հայտնել է, որ ապօրինի միգրանտների հոսքի դեմ նոր միջոցներ է ընդունելու, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

«Կառավարությունը դեպի Դանիա ապօրինի միգրանտների հոսքը կանխելու համար անհրաժեշտ միջոց է համարում սահմանային հսկողության խստացումը»,- ասված է հաղորդագրության մ եջ:

Դանիայի պետական սահմանների հսկողությունը կլինի խստացված ռեժիմով 10 օր՝ մինչեւ մարտի 4-ը: