2016թ . Հունաստան ու Իտալիա ժամանած փախստականների թիվն արդեն անցել է 100 հազարից: Այս մասին հայտնում է Reuters –ը՝ վկայակոչելով Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպությունը:

Նրանցից առնվազն 97 հազարը Հունաստան է ժամանել,  7.5 հազարն էլ՝ Իտալիա:

«Այս ժամանակաշրջանում ավելի քան 410 միգրանտ է մահացել: Արեւելյան Միջերկրական ծովի տարածքով Թուրքիայից Հունաստան միգրացիոն երթուղին շարունակում է ամենվատանգավորը մնալ»,- ասված է կազմակերպության հաղորդագրության մեջ, հայտնում է Gazeta–ն: