Մոսկվայում ԱՄՆ դեսպանությանն առընթեր պաշտպանության հարցերի կցորդը հրավիրվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարություն, որտեղ «թեժ գծի» տվյալներն են փոխանցել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

«Փետրվարի 22-ին կայացած հեռախոսազրույցի արդյունքում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հանձնարարականների համաձայն, ամերիկացիներին են փոխանցվել է թեժ գծի ռուսական կապի տվյալները (հիմնական եւ պահուստային)»,- ասված է ՌԴ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Նշվում է, որ առաջիկայում ՊՆ-ն նույնպիսի տեղեկատվություն է սպասում նաեւ ամերիկյան կողմից:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սիրիայում Հմեյմիմ ռուսական ավիաբազայում Հրադադարի համակարգման կենտրոն է բացվել: