Աֆղանստանի Նանգարհար նահանգում երկրի բանակի ցամաքային եւ օդային գործողության արդյունքում «Իսլամական պետության» 41 գրոհային է ոչնչացվել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով Khaama Press գործակալությունը:
Տեղի իշխանությունների տվյալներով, գործողությունն իրականացվել է փետրվարի 23-ին, Աֆղանստանի զինված ուժերի կողմից:
Նանգարհարի նահանգապետի աշխատակազմից հայտնել են, որ սպանված գրոհայինների թվում է խմբավորման տեղի ղեկավարներից մեկը, ինչպես նաեւ մի քանի օտարերկրացիներ, որոնց ազգությունը ճշտվում է:





























