Այսօր Պերուի մայրաքաղաք Լիմայում ՝ Ֆրանսիայի նախագահի Airbus А330 օդանավի հետ տեխնիկական խնդիրներ են ծագել, հայտնում է ՏԱՍՍ-ը :
Ֆրանսիայի ղեկավարը ստիպված է եղել օգտագործել նախագահական պահուստային օդանավը ՝ ռեակտիվ Falcon-ը, որը ուղեկցում էր Օլանդին Լատինական Ամերիկայում նրա շրջագայության ժամանակ :
Այդ միջադեպի պատճառով Ֆրանսուա Օլանդը Արգենտինա է ժամանել զգալի ուշացումով : Այնտեղից Օլանդը կմեկնի Ուրուգվայ : Ուրբաթ երեկոյան նա կվերադառնա Փարիզ:





























