Արժույթի միջազգային հիմնադրամը մտահոգված է համաշխարհային տնտեսության վրա ահաբեկչության, միգրացիոն ճգնաժամի եւ այլ գործոնների ազդեցությամբ։ Այս մասին ասված է ԱՄՀ «G20. գլոբալ հեռանկարներ եւ քաղաքական մարտահրավերներ» զեկույցում, որը նախապատրաստվել է Շանհայում G20 երկրների ֆինանսների նախարարների նիստի համար։

«Աշխարհաքաղաքական լարվածության վատթարացումը եւ ոչ տնտեսական ծագման շոկի մյուս տեսակները, ինչպիսիք են ահաբեկչությունը, փախստականներն ու գլոբալ համաճարակները կախված են որոշ երկրների եւ տարածաշրջանների վրա եւ կարող են մեծ կողմնակի ազդեցություն ունենալ՝ խանգարելով համաշխարհային տնտեսությանը, ֆինանսական եւ տուրիստական հոսքերին»,- ասված է փաստաթղթում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։