Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Կախեթիում բերքահավաքի ժամանակ կրկին հիշել է, որ Ռուսաստանը էմբարգո է կիրառում վրացական գինիների նկատմամբ։
«Ռուսական էլիտան մինչ այժմ լավագույն վրացական գինի է խմում՝ չնայած շարքային սպառողները զրկված են այն փորձելու հնարավորությունից»,- հայտարարել է Վրաստանի առաջնորդը։
Նա նշել է, որ ռուսական կողմը ժամանակին, հնարավոր է, դժգոհության հիմքեր ունեցել է, սակայն խոստացել է, որ այժմ ներմուծողներից ոչ ոք վրացական գինիներից բողոքելու տեղ չի ունենա։
Նշենք, որ 2006 թվականից հետո, Ռուսաստան գինի չարտահանելու հետեւանքով, Վրաստանը տասնյակ միլիոնավոր դոլարների վնաս է կրել։





























