Այս տարվա ընթացքում Հայաստանում ՀՆԱ աճը կկազմի 3-4 տոկոս: Սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կանխատեսում արեց ՀՀ ֆինանսների նախարարության մակրոտնտեսական քաղաքականության մշակման վարչության պետ Արմեն Հայրապետյանը, նշելով, որ հունվար-հուլիսին ՀՆԱ աճը կազմել է 4 տոկոս։
Նա ասաց, որ տնտեսական աճը դանդաղել է՝ կապված գյուղատնտեսության ոլորտում նկատվող անկման հետ: Հունվար-հուլիսին Հայաստանի գյուղատնտեսությունում գրանցվել է 23 տոկոս անկում, ինչը պայմանավորված է բնակլիմայական անբարենպաստ պայմաններով: Գյուղատնտեսության ազդեցությունը ՀՆԱ աճի վրա 7 ամսվա կտրվածքով գնահատվում է -2,8 տոկոս։
Գնաճի մակարդակը, ըստ Ա. Հարությունյանի, տարեւերջին կգերազանցի 4±1,5 տոկոս նպատակային ցուցանիշը:
Հիշեցնենք, որ Հայաստանի պետական բյուջեի հաշվարկների հիմքում ընկած է ՀՆԱ-ի 1, 2 տոկոս աճի կանխատեսումը, իսկ Կենտրոնական բանկին հանձնարարված է գնաճը պահպանել 4±1,5 տոկոս միջակայքում:



























