Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը հայազգի բոլոր մարզիկներին կոչ է արել հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո:
ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ Ծառուկյանն այսօր հանդես է եկել կոչ-հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Կոչ եմ անում սփյուռքահայ բոլոր առաջատար մարզիկ-մարզուհիներին (Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների մրցանակակիրներին) հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո»: Հայաստանի դրոշի տակ հանդես գալու ցանկություն հայտնած եւ Հայաստանի ազգային հավաքականները համալրող բոլոր հեղինակավոր եւ փորձառու մարզիկները, ըստ Ծառուկյանի, հայրենիքում կապահովվեն բնակարանով, ավտոմեքենայով, բարձր աշխատավարձով (2-5 հազար ԱՄՆ դոլար) եւ անհրաժեշտ բոլոր պայմաններով:




























