Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամ քաղաքապետը 150-ամյա հայկական բողոքական եկեղեցին դարձրել է հարսանյաց միջոցառումների սրահ։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Ստամբուլի Բեյօղլուի շրջանի քաղաքապետ Ահմեդ Միսբահ Դեմիրջանի նախաձեռնությամբ Բեյօղլուի շրջանում գտնվող եւ 1850-ականներին կառուցված հայկական բողոքական եկեղեցին դարձել է հարսանյաց հանդիսությունների սրահ, իսկ հարեւանությամբ ինչ որ առողջապահական կենտրոն են կառուցել։ 

Ստամբուլի քաղաքապետարանի ավագանու անդամ Հուսեյն Սաղը հայտարարել է, թե իշխող կուսակցության անդամ Բեյօղլուի քաղաքապետը կրոնական կառույցի հանդեպ մեծ անարգանք է ցուցաբերում՝ եկեղեցին զվարճանքի վայր դարձնելով։  Նա կոչ է արել եկեղեցին վերանորոգել ու վերադարձնել տերերին։