«ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) հայտարարում է http://speedtest.beeline.am կայքի գործարկման մասին, որը հնարավորություն է տալիս թեսթավորել ինտերնետ կապի արագությունը Beeline ցանցում: Ծառայությունը գործարկվել է տվյալների փոխանցման արագությունը թեսթավորելու բնագավառում համաշխարհային առաջատար հանդիսացող Ookla (www.ookla.com)  ռեսուրսի տեխնոլոգիաների հիման վրա:

«Այս կայքէջի գործարկումը թույլ կտա մեր բաժանորդներին միասնական օպերատորի ցանցում միացման արագության վերաբերյալ անկողմնակալ տեղեկատվություն ստանալ: Արդյունքում այն կհանդիսանա վերլուծական տվյալների հետաքրքիր աղբյուր, որը ցույց կտա միացման միջին արագության դինամիկան` կախված ցանցային սարքավորումներից, օրվա ժամանակահատվածից, սակագնային փաթեթներից եւ այլ չափանիշներից»,- նշել է «ԱրմենՏելի»  Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Այսօրվանից Beeline ցանցում Ինտերնետ-միացման արագությունը կարելի է նաեւ չափել www.speedtest.net աղբյուրի միջոցով` նշելով Երեւանը որպես արագության չափման վերջնական կետ: