Ոսկու գները փետրվարի 29-ի առավոտյան դրական դինամիկա են գրանցել, քանի որ հանգստյան օրերին Շանհայտում G20 երկրների հանդիպման ընթացքում համակարգված գործողությունների մասին խոսքի չի եղել, եւ ներդրողները շարունակում են նախապատվությունը տալ ոսկուն՝ որպես ավելի հուսալի ակտիվի անկայուն ֆոնդային բորսաների պարագայում։ Այս մասին են վկայում բորսայի տվյալները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նյու Յորքի Comex բորսայում ոսկու ապրիլյան մատակարարումները 7,8 դոլարով թանկացել են եւ կազմել 1228,2 դոլար մեկ տրոյական ունցիայի դիմաց։ Արծաթի մայիսյան մատակարարումները թանկացել են 0.06 տոկոսով եւ կազմել 14.71 դոլար մեկ ունցիայի դիմաց։




























