Բաքվում իր աշխատանքն է մեկնարկել Հարավային գազային միջանցքի Խորհրդատվական խորհրդի երկրորդ նիստը։

ԱՊԱ-ի փոխանցմամբ մասնակիցների թվում են Ադրբեջանի  նախագահ Իլհամ Ալիեւը, Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, Հունաստանի, Ալբանիայի, Բուլղարիայի, Իտալիայի, Չեռնոգորիայի, Խորվաթիայի, Սերբիայի էներգետիկայի նախարարների ղեկավարած պատվիրակությունները, ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի բարձրաստիճան ներկայացուցիչներ, TANAP եւ TAP նախագծերի եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Նիստին մասնակցում են նաեւ ԱՄՆ Պետդեպի՝ էներգետիկ հարցերով հատուկ ներկայացուցիչ Ամոս Հոխշթեյնը, ԵՄ արտաքին քաղաքական հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարոշ Շեւֆչովիչը։ Նիստի ավարտին  համատեղ փաստաթուղթ է ստորագրվելու։

Խորհրդատվական խորհրդի  առաջին նիստը կայացել էր 2015թ. փետրվարի 12ին Բաքվում։