Չինաստանում արդյունաբերության ոլորտի ավելորդ հզորության կրճատման ծրագրի իրականացման շրջանակներում մոտ 1.8 մլն աշխատավոր կզրկվի աշխատանքից։ Այս մասին փետրվարի 29-ին հայտնել է Չինաստանի աշխատանքային ռեսուրսների եւ սոցիալական ապահովության հարցերի նախարար Ին Վեյմինը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Այս պահին ածխի եւ պողպատի արդյունահանումը կլինի առաջին ոլորտը, որտեղ կսկսվի արդյունաբերական հզորության կրճատման իրականացումը։ Նախնական կանխատեսումներով՝ ածխի արդյունաբերության ոլորտում աշխատանքից կազատվի 1.3 մլն մար, իսկ պողպատի արդյունահանման ոլորտում՝ 500 հազար։ Ընդհանուր առմամբ սա կվերաբերի 1.8 մլն աշխատավորի»,- ասել է Վեյմինը։




























