Ճապոնիայում էլեկտրական սարքավորումների խոտանի պատճառով կանգնեցվել է «Տակահամա» ԱԷԿ-ի չորրորդ ռեակտորը, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով  Kyodo գործակալությունը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ճապոնիան շարունակում է աստիճանաբար վերականգնել ատոմային էլեկտրակայանների աշխատանքն այն բանից հետո, երբ 2011թ. Ֆուկուսիմայի վթարի պատճառով ողջ երկրում սառեցվել էին ատոմակայանները։

Ֆուկուսիմայի վթարից հետո երկրում սառեցվել էր 48 ռեակտոր՝ դրանց անվտանգությունը ստուգելու համար։