Մոսկվայում երեխայի սպանության կասկածանքով ձերբակալված դայակն ապօրինի էր աշխատում։ Այս մասին «Մոսկվա» գործակալությանը հայտնել է Դաշնային միգրացիոն ծառայության մայրաքաղաքին վարչության մամուլի խոսնակ Տատյանա Ստրետովիչը։

«Ուզբեկստանի քաղաքացին Մոսկվա էր ժամանել հունվարի վերջին եւ վերցվել միգրացիոն հաշվառման։ Մոսկվայում նա գտնվում էր օրինական կերպով, սակայն աշխատելու արտոնագիր չուներ։ Հետեւաբար աշխատում էր ապօրինի»,- ասել է նա։

Ավելի  վաղ հաղորդվում էր, որ 4 տարեկան աղջկան սպանած դայակը հավանաբար թմրանյութերի ազդեցության տակ է եղել։