Ահաբեկչական խմբավորումները Թուրքիայի տարածքից գնդակոծել են սիրիական Լաթաքիայի նահանգի հյուսիսում գտնվող մի շարք բնակավայրեր: Ինչպես հաղորդում է սիրիական պետական լրատվական ՍԱՆԱ գործակալությունը, այսօր օրվա երկրորդ կեսին Լաթաքիայի նահանգի հյուսիսային շրջաններում տասնյակ հրթիռային եւ ականանետային արկեր են պայթել, ինչի հետեւանքով զոհեր եւ տուժածներ կան: Գնդակոծություններն իրականացվում են Թուրքիային սահմանակից բլուրներից, որտեղ թաքնվում են «Ջաբհաթ ան-Նուսրայի» եւ Էրդողանի վարչակարգի հետ կապված այլ խմբավորումների գրոհայինները: