«Գազպրոմ» պետական ընկերության դուստր ձեռնարկություն «Գազպրոմ» գլխամասային գիտական կենտրոնը` «Գազպրոմ ՎՆԻԻԳԱԶ» ԲԲԸ-ն 2016-ի մայիսից իր բոլոր աշխատակիցներին փոխադրում է կրճատ հինգժամյա աշխատանքային օրվա, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով աղբյուրների:
Աշխատակիցները ստիպված կլինեն վեց ամիս աշխատել կրճատ գրաֆիկով, Աշխատանքային օրենսգրքի կանոնները ավելին թույլ չեն տալիս. ընկերությունը պատրաստ է աշխատանքից հեռացնել բոլոր նրանց, ովքեր համաձայն չեն նորամուծություններին, նշում են աղբյուրները: Զուգահեռաբեր ներմուծվում է աշխատավարձերի նոր համակարգ, որի հետեւանքը կլինի դրամական պարգեւների կրճատումը:
Աղբյուրի տվյալների համաձայն, սա ՎՆԻԻԳԱԶ-ում կրճատումների արդեն երկրորդ ալիքն է, աշխատավարձերի առաջին նշանակալի կրճատումը տեղի էր ունեցել դեռեւս 2015-ի սեպտեմբերին, ի հավելումն դրան, աշխատակիցները չստացան նավթային եւ գազային աշխատողի օրվա առիթով ավանդական պարգեւավճարը, իսկ Նոր տարուց աշխատավարձը չավելացավ 7,4 տոկոսով, ինչպես «Գազպրոմ» խմբի ընկերությունների մեծ մասի դեպքում:
Աղբյուրները նաեւ նշում են, որ ՎՆԻԻԳԱԶ-ում դեռեւս մեկ տարի առաջ նախապատրաստել էին այն աշխատակիցների լայնածավալ ցուցակները, որոնք կրճատման տակ կընկնեին, սակայն դա այդպես էլ չէր իրականացվել:




























