Թուրքիայի իշխանությունների հրահանգով փակվել են Ipek medya խմբի մեջ մտնող BUGUN TV, kanalturk հեռուստաընկերությունները, Bugun պարբերականն ու kanalturk ռադիոն։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Ipek medya-ի կազմում գտնվող 4 լրատվամիջոցների աշխատակիցներին հայտնել են, որ մարտի 1-ից այլեւս չեն աշխատելու։ Փակվող լրատվամիջոցների աշխատակիցներին խոստացել են աշխատավարձերը ավելի ուշ փոխանցել հաշվեհամարներին։

Նշենք, որ թուրքական իշխանությունները Ipek medya-ին մեղադրել էին Ֆեթուլլահ Գյուլենին ֆինանսապես աջակցելու մեջ եւ ընկերությունը  լրատվամիջոցների հետ բռնագրավել։