Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը հայտարարել է, որ մտադիր է վերցնել երեխային իր նախկին սիրուհի Գաբրիելա Սապատայից: Մինչ այժմ Մորալեսը փոքրիկին մահացած էր համարում:

Գաբրիելա Սապատան ներկայումս ձերբակալված է Բոլիվիայում չինական ՍԱՄՍ ընկերության շահերը ապօրինի կերպով առաջ մղելու կասկածանքով, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Սապատայի մորաքույրը օրերս հայտարարել է, որ երեխան, որին Մորալեսը մահացած է համարում, ողջ է: «Ես ուզում եմ խնդրել նրա հարազատներին, որպեսզի ինձ ցույց տան երեխային, եւ եթե ընտանիքը թույլ տա, ուզում եմ վերցնել երեխային: Չեմ կարողանում հասկանալ, չեմ կարողականում հավատալ, որ ինձ ստել են, թե երեխան մահացել է: Ո՞րն էր թաքցնելու շահը, ինձ համար ոչ մի խնդիր չկա, միայն ուրախություն է երեխային վերցնելը: Ես իրավունք ունեմ հոգ տանել նրա մասին»,-հայտարարել է Մորալեսը: