Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը Շնորհակալության օրը հայրենակիցներին կոչ է արել ներել միմյանց, ինչպես նաեւ ներողություն է խնդրել գործընկերներից, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։
Նազարբաեւի խոսքով՝ այսօր առավոտյան ինքը բոլոր գործընկերներից ներողություն է խնդրել։
«Եթե ես աշխատանքի ընթացքում ինչ-որ մեկին նեղացրել են, դիտողություն արել, ապա այսօր եկեք մոռանանք դա եւ միմյանց հետ նոր փոխհարաբերություններ սկսենք»,- ասել է Նազարբաեւը՝ ընդգծելով, որ ներելու ունակությունը մեծ ուժ է։
Նշենք, որ Ղազախստանում մարտի 1-ին նշում են Շնորհակալության օրը, որի մասին հրամանը նախագահը ստորագրել էր հունվարին։





























