Հյուսիսային Օսիայի ղեկավարի ժ.պ Վյաչեսլավ Բիտարվը հանրապետության կառավարությունը ցրելու մասին կարգադրություն է ստորագրել, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։
Բիտարովն այդ հրամանով նաեւ կառավարության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի է նշանակել։
«Հանրապետության սահմանադրության համապատասխան՝ ես կառավարության հրաժարականի մասին հրաման եմ ստորագրել։ Միաժամանակ կառավարության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել փոխվարչապետ Թայմուրազ Տուսկաեւը»,- ասել է նա կառավարության նիստում։
Նա կառավարության անդամներին հանձնարարել է կատարել իրենց պարտականությունները մինչեւ նոր կազմի ձեւավորումը։





























