Շանհայ-Մյունխեն չվերթն իրականացնող օդանավում Կրասնոյարսկի օդային տարածքով թռչելիս մահացած 9-ամյա աղջիկը Չինաստանի քաղաքացի էր, հայտնում է LifeNews-ը։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Լայ Է. անունով աղջկան կես ժամ փորձել են վերակենդանացնել։ Շանհայից Մյունխեն թռիչքի ժամանակ օդանավի հրամանատարին հայտնել էին, որ աղջկա առողջական վիճակը կտրուկ վատթարացել է։ Թեպետ օդանավը արտահերթ վայրէջք էր կատարել Կրասնոդարում, աղջկա կյանքը փրկել չի հաջողվել։