Օմանի հյուսիսում ավտոբուսի մասնակցությամբ վթարից 18 մարդ է զոհվել, եւս 14-ը տուժել են, հայտնում է «Ասոշիեյթիդ փրես» գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանության հաղորդագրությունը:
Միջադեպը կատարվել է Իբրի ու Ֆահուդ քաղաքների միջեւ, ասված է ոստիկանության պաշտոնական էջում՝ Twitter սոցցանցում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավտոբուսը բախվել էր բեռնատարի ու մարդատար մեքենաների տեղական ժամանակով մոտավորապես ժամը 01:00-ին: Վթարի պատճառները պարզվում են:
Զոհվածների շրջանում կան օտարերկրացիենր՝ Սաուդյան Արաբիայի հպատակներ ու ասիական երկրների բնակիչներ, հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը:





























