Ուկրաինայի Գերագույն ռադայում «Պյոտր Պորոշենկոյի բլոկ» խմբակցության նախագահ Յուրի Լուցենկոն ԵՄ-ին կոչ է արել ընդունել այն փաստը, որ ուկրաինացիներն ու եվրոպացիները «նույն արյունն» ունեն։ Այս մասին նա ասել է Եվրախորհրդարանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է ՈՒՆԻԱՆ-ը։
«Ինչ ենք մենք ուզում Եվրոպայի՞ց։ Մենք պատրաստ ենք արյուն թափել ազատ Ուկրաինայի եւ Եվրոպայի համար, բայց մենք նաեւ ուզում ենք, որ մեզ ասեն՝ մենք նույն արյունն ունենք, ինչպես Քիփլինգի մոտ է. «Ուկրաինացինե՛ր, մենք եւ դուք նույն արյունն ունենք»։ Ահա այն, ինչ մենք պնդում ենք հոլանդացիներից եւ բոլոր եվրոպացիներից»,- ասել է Լուցենկոն։





























